Aysor.am-ը գրում է.

Լիբիական ազգային բանակի (Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ) կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի գրավման դեպքում կձևավորվի նոր կառավարություն, որի կազմը կառաջարկվի խորհրդարանի հաստատմանը: Այս մասին РИА Новости-ին ասել է Պատգամավորների պալատի ղեկավարի խորհրդական Աբդել  Քերիմ ալ Մարյամին։
 
«Կձևավորվի ազգային միասնության կառավարություն, որի մեջ կմտնեն լիբիական հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները։ Կառավարության կազմը կառաջարկվի խորհրդարանի հաստատմանը», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով. «Ապագա կառավարության գլխավոր խնդիրը կդառնա խորհրդարանական և նախագահական ընտրությունների պատրաստությունը»:։
 
Լիբիայի ընտրված խորհրդարանի մեծ մասը գտնվում է երկրի արևելքում և աջակցում է Հաֆթարի ուժերին, որոնք արդեն ավելի քան երկու ամիս փորձում են իրենց հսկողության տակ վերցնել երկրի արեւմուտքում գտնվող մայրաքաղաք Տրիպոլին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել