Aysor.am-ը գրում է.

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի։ Պատճառներից մեկը՝ անձրևների հետևանքով առաջացած սնկային հիվանդություններն են, որոնց դիմագրավելու համար գյուղացին նախապես պատշաճ չի ծանուցվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ շեշտելով, որ ծիրանի ռեկորդային բերքի մասին որոշ անձանց հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Նրա խոսքով, կան ցանքատարածություններ, որտեղ վնասվել է բերքի 10 տոկոսը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհուպ մինչև 50 տոկոսը։

«Սնկային հիվանդությունները, ինչպես հայտնի է, առաջանում են անձրևներից հետո՝ շոգի և գերխոնավության պայմաններում։ Օրինակ՝ հենց այսօր անձրև եկավ, իսկ հետո արև եղավ, բավականին շոգեց, և օդի հարաբերական խոնավությունը բարձրացավ», - ասաց մեր զրուցակիցը։

Հրաչ Բերբերյանը շեշտեց՝ գյուղացիներին պետք է նախապես կոչ արվեր՝ յուրաքանչյուր անձրևից հետո ծառերն ախտահանել, սրսկումներ կատարել, սակայն գյուղատնտեսության նախարարության կողմից նախազգուշացումներ չեն եղել։

Հարցին՝ ի՞նչ աստիճանի են վնասում ծիրանի բերքը սնկային հիվանդությունները, մեր զրուցակիցը պատասխանեց՝ առաջին հերթին տուժում է ապրանքային տեսքը, բացի այդ՝ պտուղը հենց ծառի վրա կարող է նեխել, դեֆորմացվել, այնուհետ պոկվել և ընկնել։

Հրաչ Բերբերյանից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ծիրանի արտահանման ժամանակ բերքի՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով խնդիրներ առաջանան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել