Operativ.am-ը գրում է.

Թուրքիայի վարկային ցուցանիշները նվազեցնելու Moodys-ի որոշումը անհամատեղելի է հիմնարար ցուցիչների հետ, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ երկիրը երբեք չի հրաժարվի ազատ շուկայի սկզբունքներից:

Վարկանիշի նվազեցումը կասկածի է ենթարկում վարկային ցուցանիշները վերլուծող ընկերությունների օբյեկտիվությունը, ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Moodys Investors Service գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը՝ B1-ից հասցնելով Ba3-ի՝ հիմք ընդւոնելով կառավարության վճարային բալանսի եւ դեֆոլտի աճող ճգնաժամը, հաղորդում է Bloomberg-ը:

«Արժութային պահուստների բուֆերները թույլ են, եւ Moodys-ն ակնկալում է, որ դրանք կթուլանան առաջիկա երկու տարիների ընթացքում՝ ի տարբերություն ամբողջ տնտեսության մասշտաբով կարճաժամկետ պարտավորությունների»,-նշել է Moodys-ը:

Նախարարությունը հայտարարել է, որ «տխուր է», որ վարկանիշային ընկերությունը արհամարհել է իրադարձությունները՝ ներառյալ Դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, պետական վարկերի ռեկապիտալացման ավարտը, արժեզրկման դանդաղեցման տենդենցը եւ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ավելացումը:

«2003 թվականից սկսած՝ Թուրքիայի հիմնական տնտեսական քաղաքականության հիմքում ազատ շուկայի սկզբունքներին հետեւելն է», եւ նախարարությունը հայտարարել է, որ երկիրը երբեք չի հրաժարվի լողացող արժույթից, կապիտալի ազատ շարժից եւ ձեռնարկատիրության աջակցությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել