Tert.am-ը գրում է.

«Սխալը դա է, որ ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել»: Լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելուն:

«Ում պետք ա, թող ուղարկեն, և իրենց պարտականությունը կատարեն: Ես ասել եմ՝ եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է, դրա համար իրենց պետք է իրենց մասնագիտական գործը կատարեն և այդ հարցը բացահայտեն»,– նշեց նա։

Դիտարկմանը, որ եթե չներկայանա հարցաքննության, ըստ օրենքի, կարող են բերման ենթարկել իրեն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես թե՛ իմ իրավունքները, թե՛ մյուսներինը լավ գիտեմ, մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն բացահայտեն, դա Քենեդու սպանությունը չի, քաղաքում էլ կամերաներ կան»։

Նա անդրադարձավ իրենց խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի «գործ տալու մասին» հայտարարությանը: «Նա ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, անհիմն բողոք գրելու մասին է խոսել: Դա ասում է ամբողջ Կոտայքի ժողովուրդը: Բարի եղեք և հանդիպեք ժողովրդի հետ, նրանք գնահատական կտան»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել