Tert.am-ը գրում է.

Միջպետական ավիացիոն կոմիտեն հրապարակել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի վթարի հետաքննության արդյունքների նախնական զեկույցը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, փաստաթղթում նշվում է, որ ինքնաթիռի հիմնակմախքն ուսումնասիրելիս վնասվածքներ են հայտնաբերվել, որոնք բնորոշ են կայծակի ազդեցությունից ստացված հետքերին:

Նախնական տվյալներով՝ կայծակը հարվածել է ինքնաթիռին ժամը 15:08-ին: Ինչպես ենթադրում են Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները, այդ պահին ինքնաթիռը հայտնվել է մթնոլորտային էլեկտրականության ազդեցության տակ, ինչի հետևանքով անջատվել է ավտոպիլոտ համակարգը, իսկ հեռակառավարման համակարգն անցել է Direct Mode («Ուղիղ կառավարում») ռեժիմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել