Panorama.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն  ներկայացրեց տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Դատական նիստի ընթացքում Ս. Սաֆարյանն ասաց, որ Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի նախագահման տարիներին.  «Դուք Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել մի ամբողջ ժամանակահատված, ենթարկվել եք նրա քաղաքական նախապես գծած սխեմային, իսկ հիմա պետք է լսեք Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը, ինչը իմ և տուժողի համար բացառում է ձեր կողմից արդարացի լինելու հնարավորությունը։ Ձեր հանդեպ իմ և տուժողի վստահությունը հասցվել է զրոյական շեմի և նկատի ունենալով, որ ձեզ չենք ճանաչում որպես արդարության համար պայքարող, սկզբունքային դատավոր, գտնում եմ, որ դուք ակնհայտ բացարկման ենթակա եք»։

Նա նաև նշեց. «Պետք է փաստել, որ ներկա պահին դատավորը օբյեկտիվորեն հայտնվել է իր նախկին դիրքորոշման հակառակ բևեռում, և այս պարագայում, ինչպես էլ նա գործի,  չի կարող հանդես գալ որպես արդար դատավոր, քանի որ այն փաստական հանգամանքները, որոնք նա հաստատված է գտել 2008 թվականի մարտ 1-2 իրադարձությունների փաստերի գնահատման ժամանակ,  ներկայումս հակառակն են, և այն դատարանը, որը 2008 թվականին բացահայտ համոզմունք ունենալով, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդումները, ինքը մասնակից է դարձել դրա իրականացմանը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել