«ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները «պլստացին» և կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվի: Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ին քննել էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացրած միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ. Հակոբյանին, Ս. Միքայելյանին, Ս. Անտոնյանին, Վ. Ավանեսյանին, Ա. Բարսեղյանին, Մ. Դրմեյանին, Գ. Հակոբյանին, Տ. Պետրոսյանին, Է. Սեդրակյանին և Ն. Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ: 

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հրապարակի այսօր, սակայն արդեն պարզ է, որ անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով որոշում չի կայացվի: Ասել է թե` դատավորներն այս անգամ «պլստացին», և կարգապահական վարույթ չի հարուցվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել