Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը շնորհանդեսի ավարտից հետո «Սանտիագո Բեռնաբեուի» մամուլի ասուլիսների սրահում պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի։ 

Զիդանի մասին

«Բոլորը գիտեն, որ Զիդանը իմ կուռքն է եղել, երբ ես երեխա էի։ Այն փաստը, որ նա այստեղ է կարևոր գործոն էր իմ տեղափոխության հարցում։ Բայց պատճառը միայն դա չէր։ Ես ուզում էի խաղալ «Ռեալում» շատ վաղուցվանից։ Նախընտրում եմ ձախ վինգերի կամ էլ 10 համարի դիրքը, բայց կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը կհրահանգի»։

Ռամոսից 11-մետրանոցները իրացնելու իրավունքը խլելու մասին 

«Երբ դու խաղում ես «Ռեալում», թիմում չկա մեկ աստղ, ամբողջ թիմն է աստղ։ Ինչ վերաբերում է ավագին, ապա ես կարծում եմ, որ նա շատ լավ է իրացնում 11-մետրանոցները, եթե նա ինձ ասի, որ ես պետք է իրացնեմ․․․լավ, ես կարծում եմ՝ նման բան չի լինի, որովհետև նա շատ լավ է իրացնում։ »

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել