Hraparak.am-ը գրում է.

Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանի նամակը կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքի հետ, չի կարող ստիպել Անկարային հրաժարվել այդ գործարքից։ Այս մասին, ըստ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Ավելի վաղ արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռուսական հրթիռային համակարգերի գնման հարցը պետք է փակված համարել, քանի որ հուլիսին դրանք հասնելու են արդեն Թուրքիա։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելու օրինագծին։ Զուգահեռաբար նաեւ դադարեցվել է թուրք օդաչուների F-35 կործանիչների շահագործման ուսուցման պրոցեսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել