Tert.am-ը գրում է.

Կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմի» միջև բանակցություններն այս պահին ավարտական փուլում չեն. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Բանակցություններն ընթանում են Կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնի նվազեցման, իսկ «Գազպրոմի» կողմից՝ ավելացման մոտեցումների շուրջ: Այնուամենայնիվ, երկու կողմն էլ ձգտում են հավասարակշռել հիմնականում սպառողների շահը, անվտանգ սպասարկման և շահագործման նպատակով անհրաժեշտ նվազագույն ներդրումների և ողջամիտ եկամտաբերության սկզբունքները»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի պատասխանում:

Tert.am հարցին ի պատասխան, թե արդյոք գազի սակագնի փոփոխություն սպասվում է, նշել են՝ գազի սակագնի փոփոխությունների վերաբերյալ հարցին հնարավոր կլինի պատասխանել բանակցությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել