Tert.am-ը գրում է․

ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը գտնում է, որ ակցիզային հարկը չպետք է բարձրացնել: Tert.am-ի հետ զրույցում նա ներկայացրել է դրա հիմնավորումները:

«Ակցիզային հարկի բարձրացնելու բացատրությունը այն է, որ այն վնասակար նյութերը,  որոնք մարդիկ օգտագործում են, դրանց սպառումը զսպեն, ամբողջ աշխարհում ընդունված է դա: Բայց այստեղ մենք խնդիր ունենք՝ ինչո՞ւ ենք մենք օղու ակցիզային հարկը բարձրացնում 44 տոկոս:

Ո՞րն է դրա հիմնավորումը: Ըստ իս`բարձրացնում ենք, քանի որ մենք եկամտահարկի համահարթեցում ենք ընդունել, և բյուջեում առաջացնելու է մուտքերի պակասուրդ: Այստեղ խնդիր դրած չէ, որ օրինակ մեր քաղաքացիները քիչ ծխեն, խնդիրը դրած է, որ բարձր եկամուտ ունեցողները քիչ հարկ տան, և դրա փոխարեն տա հանրությունը»,-ասաց նա:

Նա նկատեց, որ մենք ունենք աղքատության բարձր շեմ, ունենք աշխատող աղքատների բարձր ցուցանիշ և ունենք բարձր եկամուտներ ունեցող թվով քիչ մարդ: «Ստացվում է, որ թվով քիչ մարդու չվճարած հարկը պետք է ամբողջ այս հասարակությունով տանք. այստեղ արդարություն չկա»,-ասաց նա:

Մասնավորապես դիզվառելիքի վրա ակցիզային հարկի բարձրացման մասին Արմեն Գրիգորյանը նշեց, որ դիզվառելիքի հիմնական մասը գնում է գյուղատնտեսական ոլորտ կամ գնում է պաշտպանական ոլորտ: Հաջորդ խնդիրը նա համարեց գազալցակայաններում առկա խնդիրը: « «Գազպրոմը» իր խտությունը հայտարարում է գազը վաճառելուց հետո: Գազալցակայանը ռեալ խնդիր ունի` հասկանալու, թե ինչ խտությամբ գազ են տվել: Այս հարցը տեխնիկական խնդիր ունի և չեմ կարծում, թե կառավարությունը դիտավորյալ արել է, որ գազալցակայաններն ընկնեն ծուղակը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել