Panorama.am-ը գրում է.

Այն շենքում, որտեղ գտնվում է Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահը, կվերանորոգվի։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պետական փորձաքննությունների մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ վերանորոգումը ֆինանսավորվելու է բյուջետային միջոցների հաշվին։ Պատկերասրահում երկար ժամանակ է վերանորոգման համալիր աշխատանքներ, ռեստավրացիա  չի իրականացվել,

Վերանորոգման ընթացքում նախատեսվում է վերացնել մի շարք խնդիրներ, այդ թվում նկարների համար անհրաժեշտ միկրոկլիմայի ապահովում,  մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Նշենք, որ պատկերասրահը գործում է այն տանը, որը կառուցվել է Այվազովսկու  նախագծով 1848 թվականին։ Ավելի ուշ նկարիչը դրան կից կառուցել է մեծ ցուցասրահ։ Ամբողջ աշխարհում ծովանկարչի ամենամեծ հավաքածուն հենց Այվազովսկու պատկերասրահում է գտնվում՝ ավելի քան 400 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել