Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդունել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Հայկ Վարդանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին »Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-մոլդովական հարաբերությունների և  միջխորհրդարանական համագործակցության,  Մոլդավայի հայ համայնքի կյանքի և համայնքի  հետ հարաբերությունների զարգացման հետ կապված մի շարք հարցեր։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել