Panorama.am-ը գրում է.

«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով  հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշիյանը մայիսի 20-ին հայտարարել էր, որ կան դավադիների, հող հանձնելու ծրագիր, ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է դրանով։

Հիշեցնենք, որ վարչապետը մասնավորապես հայտարարել էր. «...Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:

Պատասխանելով վեթթինգի ինստիտուտի ներդման մասին հարցերին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ երբ պարզ կլինի, թե ինչ է իրենց ներկայացնելու և եթե ԱԱԾ-ն  այդ գործընթացում կունենա իր անելիքները, ԱԱԾ միանշանակ կիրականացնի իր անելիքները։

Հարցին, արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում, որ  ոչ միայն դատավորների, այլ պետական պաշտոնյաների շրջանում ընդհանուր իրականացվի վեթթինգ, Ա. Վանեցյանն ասաց. «Ես, առհասարակ, անհրաժետություն եմ տեսնում, որ հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյանի կապերի, անցյալի, գործունության օրինականության,  ունեցվածքի և այլնի մասին։ Դա կկոչվի վեթթինգ, թե այլ  մի բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այդ պաշտոնատար անձանց որտեղից այդ ունեցվածքը, նրանց նշանակման պատմվածքը, կապերը, այսինքն՝ հասարակությանը պետք է փորձենք իրազեկել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել