Tert.am-ը գրում է.

Մեր իշխանությունը անողնաշար է և դրա համար ճկվում է Սորոսի ճնշումների տակ: Այս մասին Ազգային ժողովի բակում անցումային արդարադատության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ադեկվադ» ՀԿ անդամ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը:

«ԱԺ-ում ելույթ է ունենում մի մարդ՝ Ռուբեն Կարանզա անունով, ով Սորոսի հիմնադրամի փորձագետ է, նրան կիսագաղտնի պայմաններում հրավիրել է Հայաստանում Սորոսի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը, որից հետո անցումային արդարադատության կեղծ օրակարգը մտավ շրջանառության մեջ»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվել են խորհրդարանական լսումներ`«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով, իսկ ԱԺ մուտքի առջև «Ադեկվադ» ՀԿ անդամները կազմակերպել են բողոքի ակցիա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել