Pastinfo.am-ը գրում է.

Իտալիայի Թուրին քաղաքում բժիշկները հաջողությամբ հանել են հիվանդի մարմնից արբալետի նետը, որը խորը մտել էր սրտի մեջ: Այս մասին հաղորդում է Daily Mail- ը:

47-ամյա տղամարդը ուղղաթիռով տեղափոխվել է Թուրին քաղաքի հիվանդանոց: Բժիշկները շտապ վիրահատություն են կատարել, որի ընթացքում հանել են օտար մարմինը: Բժշկական հաստատության ներկայացուցիչները այս գործը որակել են որպես չափազանց արտառոց, քանի որ նետը մտել էր կրծքավանդակը մինչև 30 սանտիմետր խորությամբ:

Բժիշկները նշել են, որ նետի սայրը դիպչել է ձախ խոռոչին` սրտի ամենակարևոր խոռոչներից մեկը, և անցել թոքի միջով` չհանգեցնելով ակնթարթային մահվան: Հեռացման գործընթացը նրանք անվանել են բարդ, քանի որ նետի դուրս հանումը կարող էր հանգեցնել անկառավարելի արյունահոսության:

Ինչպես է նետը հայտնվել  տղամարդու սրտում՝ չի նշվել: Բժիշկները ենթադրում են, որ նա բզբզացել է արբալետը և պատահաբար կրակել ինքն իր վրա: Այժմ նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել