Tert.am-ը գրում է.

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը պարզապես պահեց իր դեմքը՝ թույլ չտալով, որ մինչև 2020 թվականն այլ երկրի թեկնածու նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Բիշքեկում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմանը, ըստ որի, 2020 թվականին քննարկվելու է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցը:                    

«Հայաստանը դուրս է գալիս այս իրավիճակից մինիմալ կորստով, որովհետև այս ամբողջ ընթացքում չկարողացավ նշանակել իր սեփական թեկնածուին, բայց դուրս չի գալիս լիովին ջախջախված և նվաստացված: Այսինքն՝ այս ընթացքում չի նշանակվում այլ թեկնածու, որը կարող էր զբաղեցնել Հայաստանին հատկացված ժամկետը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել