Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել Է հունիսի սկզբին խորհրդարանի քվեարկությանը դնել Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հայտնել Է The Guardian թերթը՝ վկայակոչելով խորհրդարանում իշխող Պահպանողական կուսակցության կազմակերպիչ Մարկ Սփենսերին:

Հրատարակության տվյալներով՝ հունիսի 3-7-ի համար կառավարության կողմից Համայնքների պալատի նիստերին ներկայացված օրակարգում ԵՄ-ի հետ գործարքի շուրջ քվեարկություն չի նշանակված: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Էր հունիսի 3-ին սկսվող շաբաթվա ընթացքում գործարքի շուրջ չորրորդ քվեարկությունն անցկացնելու մտադրության մասին: Սակայն նա բախվել Է սեփական կառավարության անդամների կոշտ ընդդիմությանը, որոնք հայտարարել են, որ փոփոխված համաձայնագիրը բովանդակում Է Brexit-ի չափազանց մեղմ տարբերակ:

Ընդսմին, բոլոր կանխատեսումների համաձայն, պատգամավորները մտադիր են չորրորդ անգամ անընդմեջ մերժել գործարքը: BBC-ի եւ The Daily Telegraph թերթի տեղեկատվության համաձայն՝ վարչապետի կողմնակիցներից շատերը հրաժարվել են աջակցել նրան այն բանից հետո, երբ նա մայիսի 21-ին խոստացավ պատգամավորներին, որ նրանք կկարողանան քվեարկել Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման համար այն դեպքում, եթե պաշտպանեն Եվրամիության հետ գործարքը: BBC-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ դա խորապես անհանգստացրել Է նախարարներից մի քանիսին, քանի որ նախարարների կաբինետի նիստում Brexit-ի թեմայի շուրջ նման հնարավորությանը հավանություն չԷր տվրել:

The Times թերթը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի աղբյուրներ, մայիսի 23-ին հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին այն բանի կապակցությամբ, որ կառավարությունը չի ընդունում Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նրա դիրքորոշումը: Հրատարակության տվյալներով՝ վարչապետը կարող Է իր պաշտոնը թողնելու մասին հայտարարել 1922 կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդի հետ ուրբաթ օրը նշանակված հանդիպումից հետո, կոմիտե, որը միավորում Է թորիների շարքային խորհրդարանականներին եւ լուծում Է կուսակցության ղեկավարի ընտրման կամ փոխարինման հարցերը:

Ընդհանուր առմամբ բրիտանական բոլոր թերթերն, առանց բացառության, համակարծիք են, որ վարչապետը լիովին կորցրել Է հսկողությունն իրադրության նկատմամբ, եւ չեն բացառում, որ պահպանողականների առաջնորդի եւ կառավարության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելը ժամերի հարց Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել