Pastinfo.am-ը գրում է.

Սյունիքում մայորը զորամասում պատռել է կաշառք տալու մասին իր իսկ ներկայացրած հաղորդումը, երբ իմացել է, որ ինքը եւս պատժվելու է։

Նախնական քննության տվյալներով՝ Կապանի ՌՈ բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններն էին ստացել, որ մայորը կնոջը զորամասում ծառայության ընդունելու համար նախկին հրամանատարին տվել է 240000 ՀՀ դրամ կաշառք։ Նշված փաստի վերաբերյալ մայորը կնոջ հետ , ՌՈ աշխատակիցներին տվել են հանցագործության մասին հաղորդումներ և բացատրություններ է տվել, այնուհետև տեղեկանալով, որ կաշառք տալու համար ինքը նույնպես ենթարկվելու է պատասխանատվության, մտել է զմ-ի բուժկետի բժիշկների համար նախատեսված սենյակ, վերցրել սեղանին դրված իր և կնոջ կողմից գրված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանցագործության մասին հիշյալ հաղորդումները և բացատրություններն ու պատռել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական փաստաթղթերը վնասելու համար։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել