Pastinfo.am-ը գրում է.

Ըստ ամենայնի վարչապետը բոլորից շուտ ուներ այն տեղեկատվությունը, որ Ռոբերտ Քոչարյանի և մնացած մեղադրյալների գործը ապօրինաբար ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Դրանով, ըստ էության, իրեն սարսափելի ապտակ է հասցվել,  ինքը ծայրահեղ զայրույթի, ծայրահեղ պահին որոշեց անել մի բան, որի ձևավորման մասին մտածեց հետո: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով դատարանների մուտքերն ու ելքերը մայիսի 20-ին արգելափակելու Վարչապետի հրահանգ-կոչին։

Հիշեցնենք, որ նախաձեռնությանն արձագանքած քաղաքացիների թիվը մոտավոր հաշվարկներում նշվել է 1100 մարդ, որի մի մասը եղել են գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել