168.am-ը գրում է.

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում է ընտրել Սիրիլ Ռամաֆոսային՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնած «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ՀԱՀ նախագահի աշխատակազմը:

Ռամաֆոսայի թեկնածությունը միակն է եղել:

«Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը մայիսի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ստացել էր ձայների 57.51 տոկոսը:

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ: Հաղթանակ տոնած կուսակցությունն արդյունքում իր առաջնորդին նշանակում է երկրի նախագահի պաշտոնում:

Սիրիլ Ռամաֆոսան երկրի նախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնել էր 2018 թվականին՝ Ջեյկոբ Զումայի հրաժարականից անմիջապես հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել