Panorama.am-ը գրում է.

«Կարծում եմ՝ չկա Հայաստանում որևէ քաղաքացի, որը հավատում է Հայաստանի դատական համակարգին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց PR տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով, դա նոր չէ, վերջին 10-20 տարին չէ, Խորհրդային միությունից եկած է, գնալով ավելի փտեց և այն որ դատական իշխանությունը պետք է բարեփոխվեր, փոխվեր, արմատախիլ արվեր, նորը գար, ոչ ոք չի կասկածում։

«Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էր պետք դրա համար փակել դատարանների դռներն այլ  էլ վարչապետի կոչով։ Այս սա ինձ համար անհականալի է։ Կարծում եմ՝ ինչ-որ պահ անհասկանալի դարձավ  նաև վարչապետի համար, երբ որ կոչ արեց արդեն ազատել»,- ասաց Կ. Քոչարյանը։

Նրա կարծիքով, այստեղ վարչապետը երկու կորուստ ունեցավ. «Ենթադրում եմ, որ եղել են մարդիկ, որոնք խորհուրդ են տվել չանել նման բան։ Ամենասարսափելին այն է, որ ով խորհուրդ է տվել իրեն անել,  համարում եմ, որ իրեն պադստավա են արել, որովհետև  խորհուրդ տվողներն առաջինը ֆիքսեցին, որ ներկա է եղել ընդամենը 1100 մարդ։ Պարզ էր, եթե կոչով չհավաքի շատ մարդ, այդտեղ վարչապետը ունենալու է իմիջային կուորստ։

Երկրորդը, միջազգային  ատյանները ճիշտ է առայժմ ավելի դիվանագիտորեն արձանագրեցին, որ կօգնեն  բարեփոխումներին, բայց պետք է ամեն ինչ արվի Սահմանադրության, օրենքի շրջանակներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել