Tert.am-ը գրում է.

Նախագահն ունի երկու գործիքակազմ՝ ուղերձով դիմել և դիմել ՍԴ։  Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Մարդկային զարգացման» միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ վարչապետի կոչից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը:

«Ինչ վերաբերում է ուղերձի բովանդակությանը, ապա համաձայն սահմանադրության՝ նախագահը քաղաքական չէ, նա բոլորի շահերը պաշտպանելու համար է։ Կար ուղիղ կոչ՝ բոլոր քաղաքացիներին՝ կապ չունի պաշտոնը և դերը, հարգել Սահմանադրությունն ու օրենքները։ Դրանից հետո կա նախադասություն՝ մշտական կապի մեջ է բոլոր պետական մարմինների հետ։ Սա նշանակում է, որ խոսում են, քննարկում են, որ թույլ չտան ճգնաժամեր»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել