Tert.am-ը գրում է.

Օպերայի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նույն ՀԿ-ի անդամ Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանը նշեց, որ նրանց բերման ենթարկելու պատճառները դեռ հստակ չեն: «Երևի, ոստիկանության օրինական պահանջը չկատարելն է պատճառը»,- ասաց նա և հավելեց, որ գնացել էին ընդամենը մասնակցելու մի համերգի, որին ներկա էր լինելու նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Սամսոնյանը նշեց՝ համոզված է՝ գործընկերներին բերման են ենթարկել Սվիտալսկու անմիջական հրամանով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել