168.am-ը գրում է.

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հունիս ամսին կանցկացվի Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության երկրորդ նիստը:

Այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Օրը դեռ հստակ չէ, բայց հունիսին Բրյուսելում կայանալու է ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը: Այն վարելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին»,- ասաց Նաղդալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել