Tert.am-ը գրում է.

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի թղթակից Յուրի Ռոքսն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ քաղաքացիներին ուղղված կոչին:

Հեղինակը հիշեցնում է, որ ՀՀ առաջատար քաղաքական կուսակցություններն իրենց հայտարարություններում Փաշինյանի կոչը «հակասահմանադրական» են որակել՝ նախազգուշացնելով, որ դա կարող է ծանր, անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:

«Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Փաշինյանի պահվածքը վկայում էր իրեն ոչ բնորոշ որոշակի շփոթվածության մասին»,-գրում է Ռոքսը:

Հեղինակը հիշեցնում է, որ ավելի ուշ Փաշինյանն իր աջակիցներին խնդրել է դադարեցնել դատարանների մուտքերի արգելափակումը՝ հայտարարելով, որ Հայաստանում անկախ դատական համակարգի ստեղծման գործընթացն այլևս մեկնարկել է, և այն անշրջելի է: Նա երաշխավորել է, որ Հայաստանն անպայման կունենա անկախ դատական համակարգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել