Tert.am-ը գրում է.

Հստակ էր, որ վարչապետն իրավունք չուներ դատարանների մուտքերը փակելու կոչով հանդես գալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ արգելափակել բոլոր դատարանների ելքն ու մուտքը:

«Ես սպասում էի ԲԴԽ-ի կոշտ դիրքորոշմանը, բայց ԲԴԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ոչինչ չկար: Դատական համակարգը մնաց միայնակ, և միայն Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց այդ մասին»,-ասաց նա:

Նա նշեց, որ կան դատավորներ, որոնք պատասխանատվության չեն էլ ենթարկվի, նրանք ականջալուր են իշխանությանը. «Ասում են՝ դատարանների վրա չենք կարող ճնշում գործադրել, մեկ էլ այս գործով կոչ են անում փակել դատարանների դռները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել