Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է պողպատի մաքսատուրքի վերջին կանոնակարգման վերաբերյալ, որով ԱՄՆ-ն Թուրքիայից ներմուծվող պողպատի մաքսատուրքը 50%-ից իջեցնում է 25%-ի: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Թրամփը նշել է, թե ինչու էր նախկինում սահմանված պողպատի մաքսատուրքի դրույքաչափը 25%-ից բարձրացրել 50%-ի, ապա նորից սահմանում 25%: Նրա խոսքով` Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատե արտադրանքների ծավալը 48%-ով նվազել էր: Թրամփն ընդգծել է, որ այժմ պողպատի ներմուծման  ծավալը նվազել է 12%-ով և այդ պատճառով հարկ է համարել իջեցնել մաքսատուրքի դրույքաչափը 25%-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել