Tert.am-ը գրում է.

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադարռանոլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, թե Քոչարյանի գործով դատավորը ենթարկվում է ճնշումների, որի արդյունքում փոխելու է Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը: Հայկ Սարգսյանն իր գրառմամբ կոչ էր արել  քաղաքացիներին գնալ դատարան և թույլ չտալ, որ դատավորը փոխի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Այս կապակցությամմ Էլինար Վարդանյանը գրել է. «ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» և հանդես եկել դատարանի վարչական շենքի առջև հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։

Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմեր՝ սկսած արդարադատության իրականցման խոչընդոտելուց վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել