Tert.am-ը գրում է.

«Երեկ գիշերը ժամը 3-ի մոտակայքում տարբեր համարներից ստացել եմ հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ իմ ու իմ ընտանիքի հասցեին»: Այս մասին Tert.am-հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Զանգել էին գլխավոր դատախազի անունից, ասում էին՝ չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել: Ես ասուլիսի ընթացքում ավելի վաղ ասել էի, որ գլխավոր դատախազի հայացքը, դատարանում Արցախի 3 նախագահներին նայելիս, «սաֆարովյան» հայացք էր: Ասել էի, որ գլխավոր դատախազը թրքացած է, եթե նախագահների երաշխավորությունից հետո կրկին պնդում է կալանքի հարցը»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:

Նա տեղեկացրեց, որ զանգերից հետո հաղորդում է տվել ոստիկանություն, փորձել է դիմել նաև ԱԱԾ-ին, բայց ընդունարանից չեն արձագանքել:

«Ոստիկանության Արաբկիրի բաժնից եկան լսեցին հեռախոսահամարները, տեսան, արձանագրություն կազմեցին, հարցաքննեցին, քննություն է ընթանում»,-հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել