168.am-ը գրում է.

Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին խմբագրել է իր աղմկահարույց գրառումը՝ ավելացնելով. «Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։

Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։

Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշո՞ւմ է»։

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, որ Հայկ Սարգսյանի գրառումը ուղիղ ճնշում է դատարանի նկատմամբ, որն այսօր պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի վերաբերյալ իր որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել