Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատելու է արտակարգ ռեժիմով։

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն մայիսի 18-ին՝ ժամը 07:00-ին և կավարտվեն մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան», - ասված է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել