«Չնայած Հարկային օրենսգրքի շուրջ դեռևս իշխանափոխության առաջին օրերին ձևավորած սպասումներին, այնուհանդերձ կառավարությունը կարծես պատրաստ չէ օր առաջ գործողության մեջ դնել օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: 

Պատահական չէ, որ տարին կիսվում է, բայց ժամանակին այդքան կարևորվող փաստաթուղթը խորհրդարանում դեռևս նախնական քննարկումների փուլում է: Քաղաքական իշխանության այդ վարքագիծը, անշուշտ, ունի իր պատճառները: Բացի այն, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված ակնկալվող տնտեսական արդյունքները խիստ մշուշոտ են, խնդիրներ են առաջանում նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման առումով: 

Մինչ ստվերային տնտեսությանը հայտարարված անհաշտ պայքարը ցանկալի արդյունք չի տալիս՝ ռիսկային է համարվում բյուջեի մուտքերի եղած ռեսուրսն էլ փոշիացնելը: Նման մտավախության համար, անշուշտ, հիմքեր կան: Օրենսգրքի փոփոխություններն ընդունելու դեպ­քում մի շարք ուղղություններով բյու­ջեն բավական մեծ կորուստներ կունենա: Ու չնայած փնտրտուքին՝ կառավարությունը չի կարողանում գտնել դրանք փոխհատուցելու աղբյուրներ: Որտեղից փորձում են հավելյալ գումարներ հայթայթել, նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Ու հիմա կառավարությունը մի տեսակ անորոշության մեջ է:

Հարկային օրենսգրքի փոփոխու­թյուններից ամենածանր հարվածը կստանա եկամտային հարկն այն դեպքում, երբ այնքան էլ պարզ չէ դրա արդյունքը. փոխարենը մտածելու հասարակության անապահով խավի եկամուտներն ավելացնելու մասին, այս քայլով կառավարությունը լավություն է անում հասարակության համեմատաբար ապահով հատվածին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել