Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարան ներկայացրած երաշխավորությունը պետք չէ քաղաքականացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

«Նրանք որպես միջնորդներ ներկայացրել են երաշխավորություն, ուզում են, որ քննությունը շարունակվի, բայց Ռոբերտ Քոչարյանը կալանքի մեջ չլինի: Քոչարյանն ասում է, որ հնարավոր չէ ինքը խուսափի քննությունից: Հիմնավորեց դա, այնպես որ, չեմ կարծում, թե խնդիր կա»,- նշեց պատգամավորը: 

Վահրամ Բալայանն ասաց, որ ՀՀ նախագահ եղած մարդը չի կարող խուսափել պատասխանատվությունից, ուստի քննությունը կարող է շարունակվել, բայց Քոչարյանը մնա ազատության մեջ:

Արցախի ԱԺ փոխնախագահը նկատեց՝ սա Հայաստան-Արցախ հարց չէ, սա իրավական խնդիր է. «Մենք երկու պետություններ ենք, բայց մեր հարաբերությունները Ֆրանսիա-Գերմանիա հարաբերությունների պես չեն, մենք մի ժողովուրդ ենք, մի  հոգսով ապրող, այնպես որ, միջնորդությունը չի նշանակում ներքին գործերին միջամտություն: Ժամանակին Վահան Շիրխանյանին ազատություն տալու միջնորդություն էին ստորագրել մեր պատգամավորները, բայց դա միջամտություն չէր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել