Yerkir.am-ը գրում է.

Թուրքիան հաստատել է, որ չնայած ԱՄՆ կողմից Թուրքիայի հանդեպ աննախադեպ ճնշմանը, որևէ փոոխություն տեղի չի ունեցել Ռուսաստանի հետ  С-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքի հետ կապված: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ չի հրաժարվի իր ծրագրերից` ռուսական С-400 համակարգերի գնման հետ կապված, և որ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կժամանի արդեն հուլիսին: ԱՄՆ-ում հայտարարում են, որ այդ գործարքը հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, սպառնում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել