Armenpress.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման առիթից օգտվելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարը, մասնավորապես՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում:

Փոխվարչապետն ու դեսպանը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը հայ-թուրքմենական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու, ինչպես նաև երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել