Yerkir.am-ը գրում է.

Շրի Լանկայի կառավարությունը երեկ երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատասխանտավությունը դրել է  տեղական իսլամիստական «Ազգային միավորում» խմբավորման վրա. հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Շրի Լանկայի կառավարության ներկայացուցիչ Ռայիթ Սենարաթնեն:

Նա նաև ասել է, որ  իրենք ստուգում են` ովքեր են օգնել խմբավորմանը դրսից, քանի որ  միայնակ նրանք չէին կարող դա անել:

Երեկ մայրաքաղաք Կոլոմբոյում որոտացած 8 պայթյունների հետևանքով զոհվել է 290 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել