Tert.am-ը գրում է.

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում եկեղեցու մոտ կրկին պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ պայթուցիկը եղել է հարևանությամբ կայանած մեքենայում: Այն պայթել է այն ժամանակ, երբ սակրավորները փորձել են վնասազերծել սարքը:

Ուղիղ միացմանը կարող եք հետևել՝ սեղմելով այստեղ:

Նշվում է նաև, որ Շրի Լանկայի ոստիկանությունը մայրաքաղաքի Պետահ արվարձանի ավտոբուսի կանգառներից մեկում ռումբի 87 դետոնատոր է հայտնաբերել: Սկզբում իրավապահները 12 դետոնատոր են գտել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ևս 75-ը: Դրանք թաքցված են եղել աղբի մեջ:

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: Դեռևս պարզ չէ՝ արդյոք հայտնաբերված սարքերը որևէ առնչություն ունեն կիրակնօրյա պայթյունների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, մինչդեռ վիրավորները 500-ն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել