Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի պետի տեղակալ Մամուկա Չելիձեն հայտարարել է, որ Պանկիսի կիրճի բնակչության և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման արդյունքում առնվազն 27 մարդ է տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բախումները սկսվել են ՀԷԿ-ի կառուցման հողի վրա: Տեղացիները հավաքվել են, որպեսզի կանխեն շինարարության մեկնարկը:

Չիլիձեի խոսքերով, 12 տուժածները տեղի բնակիչներ են, մնացած 15-ը՝ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներ:

Չելիձեն բոլորին կոչ է արել ենթարկվել օրենքի շրջանակներում գործող ոստիկանության պահանջներին:

Նա նաև հավելել է, որ նախարարությունը օրվա ընթացքում ողջ տեղեկատվությունը կներկայացնի հանրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել