Tert.am-ը գրում է.
Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 207 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա: Տուժածների թիվը 450 է, այս մասին հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը՝ բուժհաստատությունների տվյալներին հղումով:
Պայթյունների առնչությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հայտնել է, որ ներկա պահին ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են պայթյուններին մասնակցության համար:
Ավելի վաղ տարբեր աղբյուրներից հաղորդումներ էին ստացվել մինչև 187 զոհի և մի քանի հարյուր տուժածի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/04/21/sri-lanka/2979411
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել