Tert.am-ը գրում է․

Իրավունք չունենք մեր հայրենական արտադրողներին մենակ թողնելու իրենց խնդիրների հետ, քանի որ  դրա հետևում կանգնած են հազարավոր քաղաքացիների ճակատագրեր․այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով  ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Նշենք, որ օրենքով նախատեսվում էր պաշտպանել տեղական ցեմենտ արտադրող գործարաններին և Իրանից ներկրվող ցեմենտի և կլինկերի (հումք) վրա տուրք սահմանել, սակայն ԱԺ-ն տուրք սահմանեց միայն ներկրվող ցեմենտի վրա և ոչ կլինկերի։

«Ցավոք, իշխանական մեծամասնությունը չփորձեց օգտվել այս պարզ տրամաբանությունից, ապահովել ազատ մրցակցության հնարավորություն, ընդհակառակը՝ չկարողացանք համոզել, որ ոչ միայն ցեմենտի վրա պետք էր պետտուրք դնել, այլ նաև կլինկերի վրա, եթե պետտուրք չի կիրառվում կլինկերի վրա, որևէ ցեմենտ արտադրող ընկերություն դասական իմաստով այլևս չի արտադրի բարձրորակ ցեմենտ, այլ էժան կլինկերի հիմքի վրա ցեմենտ, որի ապագան կասկածելի է»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել