«2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։ Վերջին օրերին գրասենյակներ են բացում նախագահի հավանական թեկնածուներ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանի՝ Ստեփանակերտում գտնվող կենտրոնական գրասենյակում մարդաշատ է, սակայն ամենամեծ թիմն ու գրասենյակներն ունի Արայիկ Հարությունյանը, և հենց այս երկու թեկնածուների միջև է ծավալվելու հիմնական մրցակցությունը։

Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում, քանի որ մոտ մեկ ամիս Արցախում մնալուց հետո նա կարծես թե հրաժարվել է սահմանադրական փոփոխության գործընթացի մտադրությունից, որն Արցախում չբնակված անձին թույլ կտար առաջադրվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել