Operativ.am-ը գրում է.
Հնդկաստանում
ընտրողներից մեկը կտրել է իր ցուցամատը, երբ հասկացել է, որ քվեարկել է
«սխալ» քաղաքական կուսակցության օգտին, հաղորդում է BBC-ը:
Փավան Քումարն ասում է, որ նա պատահմամբ քվեարկել էր իշխող
կուսակցության օգտին, իսկ ցանկանում էր քվեարկել տարածաշրջանային
կուսակցության համար, սակայն նրան շփոթեցրել էին քվեարկության սարքի
մեծաքանակ նշանները:
Յուրաքանչյուր ընտրողի ցուցամատին չջնջվող թանաքով նշում է արվում քվեարկելուց հետո:
Քումարը քվեարկել էր հինգշաբթի Բուլանդշահրում՝ հյուսիսային Ուտար
Պրադեշ նահանգում: Դա Հնդկատանում համընդհանուր քվեարկության երկրորդ փուլն
էր:
«Ես ցանկանում էր քվեարկել փղի օգտին, սակայն սխալմամբ քվեարկեցի ծաղկի
օգտին»,-ասել է Քումարը: Նա նկատի ուներ կուսակցական նշանները, որոնք
պատկերված են քվեարկության սարքի վրա յուրաքանչյուր թեկնածուի անվան դիմաց:
Կուսակցական նշանները մեծ դեր ունեն Հնդկաստանում ընտրությունների
ժամանակ, քանի որ դրանք հեշտությամբ են նույնականացվում երկրում, որտեղ
գրագիտության մակարդակը ցածր է բազմաթիվ շրջաններում:
Հնդկաստանում ընտրություններն ընթանում են հոթ փուլով, ընդ որում՝ ձայների հաշվարկը տեղի է ունենալու մայիսի 23-ին: