Operativ.am-ը գրում է.

Նախնական տեղեկություններով՝ արցախցի 10-ամյա երեխան սպանվել է առանձնակի դաժանությամբ 17–ամյա եղբոր կողմից։

Ըստ հարազատների պատմածի՝  17–ամյա պատանին եղբորը  սպանել է անտառում, 
նրան դանակի և պատառաքաղի բազմաթիվ վնասվածքներ հասցնելով, այնուհետև թաղել
փոսում, ապա վերադարձել տուն:

Նախնական վարկածի համաձայն՝  պատանին հանցանքը կատարել է համակարգչային խաղի ազդեցության տակ:

Ավելի վաղ Արցախի ոստիկանությունից  հայտնել էին, որ ապրիլի 12-ին սպանվել է Արցախի  Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն:

Հարուցված քրեական գործի շրջանակում  ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության 
կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել