Hraparak.am-ը գրում է.

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հաղորդել է ռուսական միջամտության գործի քննության ամփոփիչ զեկույցում, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի նախագահական ընտրություններին հաքերական հարձակումների միջոցով, սակայն նախագահ Թրամփը դրանում որեւէ մեղավորություն չունի։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է զեկույցի խմբագրված տարբերակը։

Ուշագրավ է այն, որ զեկույցում նշվում է, որ ռուսների համար ցանկալի թեկնածուն Թրամփն էր եւ նրանք ուզում էին, որ հենց նա էլ ընտրվի, սակայն միաժամանակ նաեւ արձանագրում է, որ Թրամփի շտաբի անդամների եւ ռուսների միջեւ որեւէ մութ գործարք տեղի չի ունեցել։

Մեղադրանք ներկայացված է մի խումբ ռուսների եւ երեք ընկերության՝ ընդդեմ ԱՄՆ դավադրություն նյութելու համար։ Մոսկվան կտրուկ հերքում է, որ մասնակցություն է ունեցել ԱՄՆ ընտրական գործընթացների միջամտությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել