Azatutyun.am-ը գրում է.

Հյուսիսային Իռլանդիայում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվել է մեկնաբանել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցը Կոնգրեսում արժարծելու թեման:

Նա ասել է, որ պարկեշտ չէ արտասահմանում գտնվելիս՝ քննադատել երկրի ղեկավարին:

«Այսպես ասեմ, ամեն անգամ երբ ես և իմ գործընկերները մեկնում ենք արտասահման, մենք գիտակցում ենք, որ երկրից դուրս չենք եկել Միացյալ Նահանգների նախագահին քննադատելու համար, մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց այստեղ նրան քննադատելու համար չենք եկել»,- ասել է Փելոսին:

Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ, Ներկայացուցիչների տանը գերիշխող մեծամասնություն ունեցող դեմոկրատները հատուկ դատախազ Ռոբերտ Մյոլերի զեկույցի հրապարակումից հետո կարող են իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, սակայն Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է նաև Սենատի աջակցույունը:

Մինչդեռ, Սենատում մեծամասնություն ունեն Թրամփի կուսակից հանրապետականները, ինչը գործնականում իմպիչմենտը կդարձնի անհնարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել