«Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, և նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել:
Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որևէ խառնաշփոթ չկա, որևէ խնդիր չի առաջացել նրա գնալուց հետո, միևնույն ժամանակ չեմ ժխտում, որ նա, այո, լավ կարգադրիչ-կարգավորիչ էր»: Ըստ որոշ լուրերի` ցանկանում եք հե՞տ բերել նրան։ «Կճշտեմ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել