Operativ.am-ը գրում է․

Հունվարին համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հայտնի 
ռեփեր Քանյե Ուեսթը համաձայնության չի եկել Coachella երաժշտական փառատոնի 
կազմակերպիչների հետ և հրաժարվել է որպես հիմնական կատարող ելույթ ունենալ 
փառատոնին: Փոխարենը փառատոնի կազմակերպիչները հրավիրել են երգչուհի Արիանա
Գրանդեին։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ Արիանան կկարողանա թեժ ու 
դինամիկ շոու կազմակերպել: Երգչուհին մի քանի երգից կազմված շոուի համար 
ստացել է 8 մլն դոլար գումար: 

Փաստացի, երգչուհին, վերջին վայրկյանին փոխարինելով Քանյե Ուեսթին, կարողացել է վաստակել 8 մլն դոլար, որն անհավատալի է:

The New Yorker պարբերականը նշում է, որ սովորաբար նույն երաժշտական փառատոնի ընթացքում երգիչները վաստակում են  3-5 մլն դոլար:

Coachella երաժշտական փառատոնին Արիանա Գրանդեն ելույթ է ունեցել N Sync
խմբի անդամների հետ, նրանց հետ կատարել է  Tearin Up My Heart երգը, 
ինչպես նաև կատարել է Bang Bang երգը Նիկի Մինաժի հետ համատեղ: Երգչուհին 
շոու ծրագրում ներառել էր նաև իր նոր ալբոմի արդեն սիրված երգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել