Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին, երեկոյան, Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող մի քաղաքացի, երբ փորձել է ինքնասպանություն գործել, նրա կյանքը փրկել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացու կյանքը փրկած ԱԱԾ աշխատակիցը Վարազդատ Գասպարյանն է եղել, ով վտանգելով իրեն կարողացել է փրկել այդ քաղաքացու կյանքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքացիները փրկում ինքնասպանության փորձ անող երիտասարդին:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ի երեկոյան: Ականատեսներից Արման Հայրապետյան անունով երիտասարդը NEWS.am–ին տեղեկացրեց, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ինքնասպանության փորձ կատարողին հետ պահել, եւ նկատել էին, անձը ոչ սթափ վիճակում էր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել