Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ  նախագահի աշխատակազմը, առանց պատճառաբանության, դադարեցրել է միջուկային մարտագլխիկների  մասին տեղեկատվության բացահայտման պրակտիկան: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Associated Press-ը` ընդգծելով, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության  ոչ վաղեմի նամակում, որը ուղարկվել է  ամերիկացի գիտնականների ֆեդերացիա, պաշտոնյաներն առաջին անգամ հրաժարվել են  բացահայտել համապատասխան տվյալները:

Նշվում է, որ վերջին անգամ այդ տվյալները հրապարակվել են 2018-ին: Ըստ Սպիտակ տան` 2017-ի սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ն  ունեցել է 3,8 հազար միջուկային մարտագլխիկներ:

Գործակալությունը նշում է, որ ռուսական իշխանությունները նույնպես գաղտնի են պահում միջուկային մարտագլխիկների մասին տեղեկությունը:

Ի դեպ, Պենտագոնը հրաժարվել է պատասխանել AP-ի հարցմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել